Ի՞նչ է «Բոնուս քարտը»

«Բոնուս քարտը» վիրտուալ քարտ է և կցված է Բջջային հավելվածի և Կայքի Օգտատիրոջ հաշվին։ «Բոնուս քարտը» ակտիվանում է «Անձնական էջ» բաժնում՝ անձնական հաշիվ ստեղծելիս:  Յուրաքանչյուր անգամ առցանց պատվեր գրանցելիս Օգտատերը հնարավորություն է ունենում կուտակելու տվյալ պատվերի ընդհանուր արժեքի որոշակի մասը իր «Բոնուս քարտում»: Կուտակվող բոնուսային միավորների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ  «Բոնուս քարտի պայմաններ» բաժնում: Կուտակված 1 բոնուսը համարժեք է 1 դրամի։ Բոնուսներ կարելի է կուտակել միայն առցանց գնումներ կատարելու դեպքում: Կուտակված բոնուսները կարող եք տեսնել անձնական էջում` «Բոնուս քարտի»   աջ անկյունում: «Բոնուս քարտի» օգտագործման համար Օգտատերը իր էլ. հասցեին կստանա PIN կոդ՝ «Գրանդ Քենդի» ընկերության կողմից։ Տվյալ PIN կոդն անհրաժեշտ է պահպանել, քանի որ հետագայում ֆիրմային խանութներից գնումներ կատարելիս բոնուսի օգտագործման համար անհրաժեշտ կլինի հավաքել տվյալ PIN կոդը։ Բոնուս քարտի դրամական միավորները հնարավոր է օգտագործել  «Գրանդ Քենդի» ՍՊ ընկերության ֆիրմային խանութներում՝ ցանկացած նոր պատվերի ժամանակ և ցանկացած չափով՝ ինչպես մասնակի, այնպես էլ ամբողջությամբ: Օգտատերը իր բջջային հեռախոսում առկա վիրտուալ «Բոնուս քարտի» շտրիխ կոդը անցկացնելով  ֆիրմային խանութներում տեղադրված ծրիչներով (scanner) կարող է կատարել ինչպես բոնուս միավորներից մարում, այնպես էլ ֆիրմային խանութներից առձեռն գնումներ կատարելիս քարտին ավելացնել կանխիկ վճարված գումարի մանրադրամը: Կուտակված դրամական միավորները գործողության ժամկետի սահմանափակում չունեն և ենթակա չեն կանխիկացման: Բոնուսային միավորները հնարավոր չէ փոխանցել մեկ այլ Օգտատիրոջ բոնուս քարտին։

Թղթյա տոպրակ փոքր

Առկա չէ

Թղթյա տոպրակ փոքր

500 դրամ / հատ

View all results