Մեր մասին
«Գրանդ Քենդի» ընկերությունը Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերության ամենախոշոր ձեռնարկություններից մեկն է: Այն 2000 թվականին հիմնադրել է Հրանտ Վարդանյանը:
Գործարկելով նոր արտադրամասեր, տարեցտարի ավելացնելով աշխատատեղերը, արտադրության ու վաճառքի ծավալները՝ «Գրանդ Քենդի» ընկերության արտադրանքն այսօր զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության հրուշակեղենի շուկայի զգալի մասը: Արդյունավետ կազմակերպված արտադրության շնորհիվ կարճ ժամանակահատվածում «Գրանդ Քենդի» ընկերությունն իր հաստատուն տեղն է զբաղեցրել շուկայում` սպառողներին ներկայացնելով արդեն իսկ հայտնի ավանդական, ինչպես նաև տեղական շուկայի համար յուրահատուկ նոր արտադրատեսակներ: Արտադրության մեջ օգտագործվում են բարձրակարգ հումքեր և նյութեր, իսկ արտադրական գործընթացն իրականացվում է եվրոպական արտադրության նորագույն սարքավորումներով:

Ներկայումս «Գրանդ Քենդի» ընկերությունը, որի արտադրական տարածքները զբաղեցնում են մոտ 23 հեկտար, արտադրում է ավելի քան 400 անուն ապրանքատեսակ: Ընդ որում, հրուշակեղենի փաթեթավորման համար անհրաժեշտ բոլոր նյութերի և պիտակների տպագրությունն ու տարաների արտադրությունը «Գրանդ Քենդի» ընկերությունն իրականացնում է իրեն պատկանող տպարանում և պլաստիկ տարայի արտադրամասում: «Գրանդ Քենդի» ընկերությունը միակն է տարածաշրջանում, որն զբաղվում է հատիկավոր կակաոյի մշակմամբ: Լինելով սննդի ոլորտում Հայաստանի Հանրապետության ամենախոշոր գործատուն և ունենալով 3000-ից ավելի աշխատակից՝ «Գրանդ Քենդի» ընկերությունը միաժամանակ Հայաստանի Հանրապետության արտադրության ոլորտի ամենախոշոր հարկատուներից մեկն է: «Գրանդ Քենդի» ընկերությունը Երևանում ունի 19 ֆիրմային խանութ:
.jpg)

«Գրանդ Քենդի» ընկերությունը արտադրում է «JOYCO» ապրանքային նշանով 50-ից ավելի արտադրատեսակ՝ արտահանելով դրանք աշխարհի 40-ից ավելի երկիր, ինչպես նաև ներկայացնում է «JOYCO» ապրանքային նշանը միջազգային ցուցահանդեսներում:
Ինտենսիվ օգտագործման, ձեռք բերված տարբերակիչ հատկության և սպառողների շրջանում բարի համբավի շնորհիվ «GRAND CANDY» ապրանքային նշանը դեռևս 2002 թվականից, իսկ «JOYCO» ապրանքային նշանը 2017 թվականից Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնի կողմից ճանաչվել են հանրահայտ:

Առանձնահատուկ հիշատակման է արժանի 2010 թվականի սեպտեմբերի 10-ին «Գրանդ Քենդի» ընկերության սահմանած համաշխարհային նոր ռեկորդը, որը գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում»՝ «Աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկ» անվանակարգում:
«Գրանդ Քենդի» ընկերությունում ներդրված է ISO 9001 միջազգային ստանդարտին համապատասխան Որակի կառավարման համակարգ, ինչպես նաև արտադրական բոլոր փուլերի համար նախատեսված միջազգային ISO 22000 Սննդի անվտանգության կառավարման ստանդարտի պահանջներին համապատասխան ռիսկերի կառավարման վերլուծության համակարգ: Միաժամանակ «Գրանդ Քենդի» ընկերությունը ներառված է հեղինակավոր GFSI համակարգով սերտիֆիկացված ընկերությունների ցանկում և սերտիֆիկացված է FSSC 22000 միջազգային ստանդարտի պահանջներով:

«Գրանդ Քենդի» ընկերության ողջ անձնակազմն առաջնորդվում է մեկ կարգախոսով՝ «Մենք արտադրում ենք ուրախություն»: