Գաղտնիության քաղաքականություն

  1. Գաղտնիության քաղաքականության նկարագրություն

1.1. Սույն գաղտնիության քաղաքականությունում նկարագրված են Ձեր տվյալների գաղտնիության պաշտպանության նպատակով ձեռնարկվող միջոցառումները։

1.2. Ծանոթանալով գաղտնիության քաղաքականությանը` Դուք հաստատում և գիտակցում եք, որ Ձեր տրամադրած տվյալները (հեռախոսահամար, անուն, ազգանուն, էլ. հասցե, ծննդյան օր, ամիս, տարեթիվ և այլն) օգտագործվելու են «Գրանդ Քենդի» ՍՊ ընկերության կողմից՝ նպատակ ունենալով բարելավել և զարգացնել «Գրանդ Քենդի» ՍՊ ընկերության (այսուհետև՝ «Կայքի իրավատեր») կայքը (այսուհետև՝ «Կայք»):                                          

Կայքի վերաբերյալ ստորև ներկայացված կարգավորումները նույնաբար կիրառելի են նաև «Գրանդ Քենդի» ՍՊ ընկերության Բջջային հավելվածի նկատմամբ։

1.3. Ձեր տրամադրած անձնական տվյալներն օգտագործվելու են այն չափով, որն անհրաժեշտ է Կայքի գործածման համար։

1.4․ Կայքի իրավատերը պարտավորվում է 3-րդ անձանց չտրամադրել օգտատիրոջ (այսուհետև՝ Օգտատեր) տվյալները՝ բացառությամբ Կայքի գործարկման համար անհրաժեշտ վճարահաշվարկային, բանկային և այլ ծառայություններ իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

  1. Ո՞ւմ համար է գործում սույն գաղտնիության քաղաքականությունը

2.1. Համաձայնելով սույն գաղտնիության քաղաքականության դրույթներին՝ Դուք սկսելու եք մեզ հետ համագործակցել որպես Օգտատեր:

  1. Մեր կողմից հավաքվող տվյալներ.

3․1․ տվյալներ, որոնք Դուք մեզ տրամադրում եք հաշիվ բացելիս,

3․2․ տվյալներ, որոնք կուտակվում են Կայքն օգտագործելիս:

  1. Տվյալների պաշտպանությունը

4.1. Կայքի իրավատերն իրականացնում է բոլոր անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական միջոցառումները` Օգտատիրոջ կողմից տրամադրված տվյալների պաշտպանության համար:

Վերոնշյալ միջոցառումներն իրականացվում են բարձր մակարդակով՝ նպատակ ունենալով պաշտպանել Ձեր անձնական տվյալները կորստից, ապօրինի մշակումից`  հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանության հետ կապված ռիսկերը:

  1. Օգտատիրոջ իրավունքները

5.1․ Օգտատերն իրավունք ունի ազատորեն տեղեկատվություն ստանալ իր տրամադրած տվյալների մասին, փոփոխել կամ լրացնել դրանք՝ մուտք գործելով իր անձնական էջ:

  1. Գաղտնիության քաղաքականության թարմացում

6.1․ Գաղտնիության քաղաքականության դրույթները կարող են փոփոխվել՝ հաշվի առնելով օրենսդրության պահանջները՝ Կայքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով:

Թղթյա տոպրակ փոքր

Առկա չէ

Թղթյա տոպրակ փոքր

500 դրամ / հատ

View all results