Առցանց գնում և վերադարձ
Առցանց գնումներ կատարելու պայմաններ
Պատվերներն ընդունվում են www.grandcandy.am Կայքով և Բջջային հավելվածով: Օգտատերն ընտրում է նախընտրելի ապրանքը, ավելացնում զամբյուղում, նշում հեռախոսահամարը, նախընտրելի խանութը, ամսաթիվն ու ժամը: Պատվերը հնարավոր է տեղադրել նախապես՝ գրանցման օրվանից սկսած մինչև 7-րդ օրը ներառյալ: Անհրաժեշտության դեպքում կատարում է համապատասխան մեկնաբանություններ՝ տրամադրելով պատվերին վերաբերող լրացուցիչ տեղեկություն, ընտրում վճարման նախընտրելի եղանակը, ինչպես նաև կուտակված բոնուսից օգտվելու անհրաժեշտությունը:
Առցանց գնումներ հնարավոր է իրականացնել «Գրանդ Քենդի» Ընկերության ֆիրմային խանութներում վաճառվող բոլոր արտադրատեսակների դեպքում:
Պատվերի ձևակերպումից հետո նոր ապրանքների ձեռքբերման կամ առկա ապրանքներից որևէ մեկի փոփոխության համար անհրաժեշտ է կապ հաստատել «Առցանց վաճառքի բաժնի» աշխատակցի հետ՝ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու համար:
Օգտատերը հնարավորություն ունի իր անձնական էջում տեսնելու նոր պատվերի կարգավիճակը (օրինակ` «Ընթացիկ», «Հաստատված», «Չեղարկված», «Չվճարված» կամ «Ավարտված»), ինչպես նաև հետևելու նախորդ պատվերների պատմությանը, դրանց պարունակությանը, արժեքին և պատվերը վերցնելու ամսաթվին:
Կայքով կամ Բջջային հավելվածով պատվիրելիս՝ պատվերի գումարի չափի սահմանափակումներ առկա չեն, որը ենթադրում է, որ Օգտատիրոջ թե´ 100 ՀՀ դրամի և թե´ պայմանական 5 500 ՀՀ դրամի պատվերի դեպքում գանձվելու է բացառապես տվյալ ապրանքի սահմանված արժեքը:
Ուշադրություն
Պատվերը պատշաճ և ժամանակին տրամադրելու համար խնդրում ենք ուշադիր լրացնել բոլոր դաշտերը, առաջացած հարցերի դեպքում գրել www.grandcandy.am Կայքի միջոցով կամ զանգահարել «Առցանց վաճառքի բաժնի» օպերատորին՝ 011 21 21 21 հեռախոսահամարով (սպասարկման որակը բարելավելու նպատակով զանգը կարող է ձայնագրվել)։
Վճարման պայմաններ
Կայքի կամ Բջջային հավելվածի միջոցով արված պատվերների վճարումը հնարավոր է իրականացնել առցանց տարբերակով: Առցանց վճարումները կարող են կատարվել Telcell և Idram համակարգերի, ինչպես նաև միջազգային VISA և MasterCard վճարային քարտերի միջոցով:
Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը: Անկախ Օգտատիրոջ ընտրած վճարման եղանակից՝ ՀԴՄ կտրոնը պարտադիր տրամադրվում է Օգտատիրոջը:
Վերադարձի պայմաններ
Օգտատերը պետք է ապրանքը վերցնելու (ստանալու) պահին ստուգի ապրանքի արտաքին տեսքը: Եթե Օգտատիրոջը վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք, ապա նա պետք է զանգահարի «Առցանց վաճառքի բաժնի» օպերատորին և տեղեկացնի թերությունների մասին։ Թերությունների բացահայտման դեպքում Օգտատերն իրավունք ունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (եթե չեն խախտվել պահպանման պայմանները և առկա է կտրոնը) վերադարձնել այդ ապրանքը: Ապրանքի որակական չափանիշները չհամապատասխանելու դեպքում Օգտատիրոջ ցանկությամբ կփոխարինվի պատշաճ որակի ապրանքով կամ Օգտատիրոջը կվերադարձվի նրա վճարած գումարը։