Առաքում և վերադարձ
Առաքման պայմաններ
Պատվերներն ընդունվում են www.grandcandy.am Կայքով և Բջջային հավելվածով: Օգտատերն ընտրում է նախընտրելի ապրանքը, ավելացնում զամբյուղում, նշում հեռախոսահամարը, առաքման հասցեն, ամսաթիվն ու ժամը: Պատվերը հնարավոր է տեղադրել նախապես՝ գրանցման օրվանից սկսած մինչև 7-րդ օրը ներառյալ: Անհրաժեշտության դեպքում կատարում է համապատասխան մեկնաբանություններ՝ տրամադրելով առաքմանը վերաբերող լրացուցիչ տեղեկություն, ընտրում վճարման նախընտրելի եղանակը, ինչպես նաև կուտակված բոնուսից օգտվելու անհրաժեշտությունը:
Առաքման տարբերակով առցանց գնումներ հնարավոր է իրականացնել «Գրանդ Քենդի» Ընկերության ֆիրմային խանութներում վաճառվող բոլոր արտադրատեսակների դեպքում:
Պատվերի ձևակերպումից հետո նոր ապրանքների ձեռքբերման կամ առկա ապրանքներից որևէ մեկի փոփոխության համար անհրաժեշտ է կապ հաստատել «Առցանց վաճառքի բաժնի» աշխատակցի հետ՝ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու համար:
Օգտատերը հնարավորություն ունի իր անձնական էջում տեսնելու նոր պատվերի կարգավիճակը (օրինակ` «Ընթացիկ», «Հաստատված», «Չեղարկված», «Չվճարված», «Ավարտված» կամ «Առաքման փուլում»), ինչպես նաև հետևելու նախորդ պատվերների պատմությանը, դրանց պարունակությանը, արժեքին և պատվերի առաքման ամսաթվին:
Կայքով կամ Բջջային հավելվածով պատվիրելիս՝ պատվերի գումարի չափի սահմանափակումներ առկա չեն, որը ենթադրում է, որ Օգտատիրոջ թե´ 100 ՀՀ դրամի և թե´ պայմանական 5 500 ՀՀ դրամի պատվերի դեպքում գանձվելու է բացառապես տվյալ ապրանքի սահմանված արժեքն ու առաքման վճարը:
Առաքումն իրականացվում է Երևանի ողջ տարածքում՝ պատվերի հաստատումից հետո միջինը 1 ժամ 30 րոպեի ընթացքում: Պատվերի առաքման ժամերն են` ամեն օր 11:30-19:30: Ցանկացած պատվերի առաքման ծառայության արժեքը՝ 500 ՀՀ դրամ է: Առաքված ապրանքից հրաժարվելու դեպքում Օգտատիրոջից գանձվում է առաքման ծառայության գումարը:
Ուշադրություն
Առաքման ուշացումը պայմանավորված ժամից հնարավոր է միայն անկանխատեսելի դեպքերի, մասնավորապես խցանման, վթարի և նմանատիպ այլ արհեստածին պատճառների հետևանքով: Նման դեպքերում Օգտատերը հնարավորինս շուտ տեղեկացվում է առաքման ժամկետի փոփոխության մասին (ծանուցվում է հեռախոսազանգի միջոցով):
Առաքումը պատշաճ և ժամանակին իրականացնելու համար խնդրում ենք ուշադիր լրացնել բոլոր դաշտերը, առաջացած հարցերի դեպքում գրել www.grandcandy.am Կայքի միջոցով կամ զանգահարել «Առցանց վաճառքի բաժնի» օպերատորին՝ 011 21 21 21 հեռախոսահամարով (սպասարկման որակը բարելավելու նպատակով զանգը կարող է ձայնագրվել)։
Վճարման պայմաններ
Կայքով և Բջջային հավելվածի միջոցով արված պատվերների վճարումը հնարավոր է իրականացնել երկու եղանակով` առցանց և առձեռն: Առցանց վճարումները կարող են կատարվել Telcell և Idram համակարգերի, ինչպես նաև միջազգային VISA և MasterCard վճարային քարտերի միջոցով, իսկ առձեռն վճարումները կատարվում են պատվերը ստանալու պահին, բացառապես ՀՀ դրամով:
Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը: Անկախ Օգտատիրոջ ընտրած վճարման եղանակից՝ ՀԴՄ կտրոնը պարտադիր տրամադրվում է Օգտատիրոջը:
Վերադարձի պայմաններ
Օգտատերը պետք է ապրանքը վերցնելու (ստանալու) պահին ստուգի ապրանքի արտաքին տեսքը: Եթե Օգտատիրոջը վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք, ապա նա պետք է զանգահարի «Առցանց վաճառքի բաժնի» օպերատորին և տեղեկացնի թերությունների մասին։ Թերությունների բացահայտման դեպքում Օգտատերն իրավունք ունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (եթե չեն խախտվել պահպանման պայմանները և առկա է կտրոնը) վերադարձնել այդ ապրանքը: Ապրանքի որակական չափանիշները չհամապատասխանելու դեպքում Օգտատիրոջ ցանկությամբ կփոխարինվի պատշաճ որակի ապրանքով կամ Օգտատիրոջը կվերադարձվի նրա վճարած գումարը։